Միշել Լեգրանն ու Գեորգի Գարանյանը հանդես կգան Կրասնոդարում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին իր նվագախմբի հետ Կրասնոդար կժամանի հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող եւ հայազգի երգիչ Միշել Լեգրանը: Ինչպես գրում է «Երկրամաս» թերթը, Կրասնոդարում տեղի կունենա Լեգրանի համատեղ համերգը Կրասնոդարի բիգ-բենդի հետ, որի ղեկավարն է Գեորգի Գարանյանը: Այդ մասին հաղորդել է «Պրեմիերա» թատերական միավորման գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր դերասանուհի Տատյանա Գատովան:



Միշել Լեգրանը հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր է, «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որի մայրը ծագումով հայ է: Լեգրանի մայրը` Հայկանուշ Տեր-Միքայելյանը դաշնակահարուհի է եղել, նրա հայրը Սարգիս Տեր-Միքայելյանը, մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, ապաստան է գտել Ֆրանսիայում:--ԿԱ--
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---