ՀԲ վարկային միջոցները կօգնեն կրճատել բերքի կորուստները 40 տոկոսով31 օգոստոսի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորումը, որ նախատեսված է գյուղական ճանապարհների վերականգնման համար, թույլ կտա կրճատել բերքի կորուստները 40 տոկոսով, մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Ծրագիրը կօգնի ֆերմերներին մինչեւ 40 տոկոսով կրճատել բերքի կորուստները շուկա հասնցնելու ճանապարհին, միաժամանակ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, որի արդյունքում կաճեն գյուղացիների եկամուտները»,-ասել է նա` հավելելով, որ Հայաստանի գյուղական շրջանների ճանապարհները գտնվում են թշվառ վիճակում, ինչն էլ զգալի կորուստների է հանգեցնում տնտեսության մեջ: Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը օգոստոսի 27-ին հաստատել է 36,6 մլն դոլարի լրացուցիչ միջոցների հատկացումը Հայաստանին` «Ճանապարհների տեւական վերականգնում» ծրագրի համար: Ինչպես նշել է Վարուդակիսը, վարկային միջոցները կտրամադրվեն 25 տարով, 10-ամյա արտոնյալ ժամկետով` Libor վարկային դրույքի սահմաններում: Շինարարական աշխատանքներն, ըստ նրա, կսկսվեն 2009 թվականի վերջում եւ կավարտվեն մինչեւ հաջորդ շինարարական տարվա ավարտը (2010 թվականի նոյեմբերին): «Շինարարական աշխատանքների արդյունքում կվերանորոգվեն 140 կմ գյուղական ճանապարհներ Հայաստանի յոթ շրջաններում»,-ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Այդ առնչությամբ Վարուդակիսը նշել է, որ գյուղական ճանապարհների վերականգնումնը կնպաստի ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: «Իրագործվող ծրագրի շրջանակներում ամսեկան կստեղծվի շուրջ 10 հազար աշխատատեղ»,-ասել է նա:--ԿԱ-- Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |