Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգացվում է արտաքին ճնշումը31 օգոստոսի 2009 - 14:42 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգացվում է արտաքին ճնշումը, հատկապես Թուրքիայի հանդեպ, քանի որ նա է միակողմանի կարգով փակել սահմանը, իսկ Հայաստանը միշտ կողմ է եղել սահմանի բացմանը առանց որեւէ նախապայմանի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, քանի որ Թուրքիան շատ հմուտ դիվանագիտություն ունի, այն մինչ այժմ հաջողությամբ մանեւրում է միջազգային ասպարեզում եւ նրան հաջողվում է չեզոքացնել արտաքին ճնշումը: Անդրադառնալով հայ հանրության տրամադրվածությանն այս հարցում, Մելքոնյանը նշել է, որ այս հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն ՀՀ հանրության տրամադրությունները, այլ նաեւ սփյուռքի շահերը, քանի որ այս հարցը հիմնականում հենց նրան է վերաբերում: «Այս համատեքստում սփյուռքի դիրքորոշումն առավել կոշտ է, քան ՀՀ հանրությանը, ինչն իր տրամաբանական բացատրությունն ունի: Հայ հանրությունը, հակառակը, մակերեսային պատկերացում ունի Թուրքիայի, թուրք հանրության եւ ընդհանուր առմամբ բաց սահմանի թերի եւ գրավիչ կողմերի մասին»,-ասել է Մելքոնյանը: Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացումը տնտեսության վրա, քանի որ ՀՀ տնտեսության մեջ բավականին մեծ դեր է կատարում ագրարային մասը, նա նշել է, որ ընդհանուր առմամբ թուրքական ագրարային տնտեսությունն առավել զարգացած է, քան հայկականը եւ այս առումով ՀՀ գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ մրցակցությանը թուրք արտադրողների հետ: --ԿԱ-- Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |