«Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում մրցություններ են անցել Կոտայքի մարզում31 օգոստոսի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար անց կացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց Կոտայքի մարզում: Կոտայքի տաղանդաշատ երեխաները խանդավառությամբ ներկայացրեցին իրենց աշխատանքները:«Այս նախագծի շրջանակներում բացահայտված տաղանդավոր երեխաները մեզ դրդում են հանդես գալու նրանց ունակությունները հանուն բոլորիս լուսավոր ապագայի զարգացնելու նոր նախաձեռնություններով: Որքան ավելի շատ էներգիա, ջանք եւ գիտելիք ներդնենք նրանց մեջ այսօր, այնքան ավելի մեծ արդյունքների կհասնենք ապագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Դրա շրջանակներում միջոցառումներ են արդեն անցել Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Մոտ ապագայում միջոցառումներ են նախատեսվում Գեղարքունիքում, Շիրակում եւ Տավուշում, հաղորդում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: «Ամառային ներշնչանք» նախագիծը բացահայտում եւ զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երեւակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |