Քրդական առաջնորդն առաջարկել է քրդական խնդրի լուծման իր տարբերակը

PanARMENIAN.Net - Թուրքական բանտում տնվող քրդական առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ քրդական խնդրի լուծման` իր առաջարկած «ճանապարհային քարտեզը» ժողովրդավարական ու կոմպլեքսային է: «Իմ առաջարկած քարտեզը կոմպլեքսային է: Այն տարաձայնությունների առիթ չի տա: Թուրքիան եւ Քուրդիստանը մեկ երկիր են, եւ քրդերի համար Թուրքիան ու Քուրդիստանը նրանց հայրենիքն են»,- նկատել է քուրդ առաջնորդը: Օջալանը հայտարարել է, որ իր առաջադրած «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 760 էջից:



«Լուծման իմ տարբերակը նախատեսում է հետեւյալը. մի կողմից կլինի պետությունը (թուրքական), մյուս կողմից` դեմոկրատական քրդական ազը: Քրդերը կճանաչեն պետության ոյությունը, պետությունն էլ իր հերթին կճանաչի որպես ազ ոյատեւելու` քրդերի ժողովրդավարական իրավունքը»,- Օջալանի խոսքն է մեջբերում «Ռադիկալ» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---