ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ ուսուցիչներեւ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, շնորհավորում եմ ձեզԳիտելիքի օրվա կապակցությամբ:



«Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական էներկաաշխարհում: Որքան կրթված էհասարակությունը, այնքան ավելի մեծհնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու եւ զարգացնելու իր մշակույթը:



Այս հանրահայտճշմարտություններըՀայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը»,-ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:



«Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից` բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ` գրքերի աշխարհը, որ «տիեզերք է անեզր»:



Հաջողություն եմ մաղթումուսուցիչներինու աշակերտներին նորուսումնական տարում: Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին եւ նույնիսկ օրը կարեւոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիր»,-ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---