ՍԼՈՎԵՆԻԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Սլովենիան համաձայն է Հայաստանի փաստարկների եւ մոտեցումների հետ ղարաբաղյան հակամարտության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը: Նա հաղորդել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկարատեւ եւ մանրամասն զրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Սլովենիայի կշռադատված, անաչառ քաղաքականությունը հակամարտությունների վերաբերյալ հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի, Հայաստանը բաց է տարածաշրջանային համագործակցության համար եւ գտնում է, որ տնտեսական կապերի ամրապնդումը կօգնի հակամարտության խաղաղ կարգավորմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---