ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԳԼԵՆԴԵՅԼ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԸ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի նորընտիր քաղաքապետը հայտարարել է ապրիլի 21-26-ը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ անցկացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել մի քանի միջոցառումներ: 1915 թվականի իրադարձությունների 87-րդ տարեդարձին նվիրված արարողությունը կընդգրկի ցեղասպանության մասին տեսաֆիլմերի ցուցադրում եւ գեղարվեստական ցուցահանդեսի բացում: Եզրափակիչ արարողությունը կկայանա ապրիլի 26-ին քաղաքապետարանի շենքում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---