ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՊՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ18 ապրիլի 2002 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 17-ի գիշերը Կրասնոդարի քաղաքային գերեզմանատանը պղծվել են այդտեղ թաղված հայերի գերեզմանները: Ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդվել են 30 հայկական գերեզմանների տապանաքարերը: Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, դա սքինհեդների ձեռքի գործն է, որոնց այդ բարբարոսական ակտի իրագործմանն է ոգեշնչել Կուբանի ղեկավարության կողմից անցկացվող քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը նպատակադրվել է տեղահանել վերջին ալիքի բոլոր ներգաղթածներին, որոնց թվում քիչ չեն հայերը: Բարբարոսական ակտի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը չի կարծում, որ կատարվածը ուղղված է հենց հայերի դեմ, քանի որ պղծված գերեզմանների մեջ կան նաեւ գնչուների եւ ռուսների գերզմաններ: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը այդ կապակցությամբ հայտարարել է, որ «թույլ չի տա ապօրինի ներգաղթածների տեղահանման ալիքի վրա ազգային երկպառակություն սերմանել»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |