Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:



Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսավոր արարողության ընթացքում: Նա մասնավորապես ասաց. «Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհավորել ձեզ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ: Իրոք, մեր ապագա սերունդը պետք է հասկանա, որ գիտելիքով է մեր երկիրը կայուն զարգանալու, կայանալու: Մեր ժողովրդի ամենահզոր զենքը` գիտելիքն է»:



Դիմելով «Բյուրակն»-ի մանկավարժական անձնակազմին` պարոն Աբրահամյանն ասաց. «Որպես իշխանություն, որպես պետություն մենք պետք է աջակցենք դպրոցի կայացմանը, որը շատ կարեւոր է: Մենք ձեր կողքին ենք եւ գտնում ենք, որ մեր երեխաների ապագան ամուր ձեռքերում է», հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---