Սերժ Սարգսյանը պետք է ժամանի Թուրքիա նույնիսկ, եթե սահմանը մինչ այդ չբացվի

PanARMENIAN.Net - Երեւանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը հարաբերությունների հաստատման մասին եւ երկու Արձանագրությունները տեւական գաղտնի բանակցությունների արդյունք են, որոնք ընթացել են Շվեյցարիայի հովանու ներքո: Այս փաստաթղթերի լավագույն եւ կարեւորագույն մասն այն է, որ առաջին քայլը, որ պետք է արվի, սահմանի բացումն է երկու ամսվա ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: «Սրան մենք շատ երկար ենք սպասել, քանի որ սահմանի բացումը ամենաառանցքային քայլն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է թուրք փորձագետը:



Ըստ Գորջուլուի, այժմ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական վերնախավերը պետք է համոզեն հանրությանն ու խորհրդարաններին ընդունել այս Արձանագրությունները: «Այս գործընթացը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել, քան երկու ամիսն է, սակայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխան ֆուտբոլային խաղի Թուրքիա ժամանի նույնիսկ այն դեպքում, եթե սահմանն մինչ այդ չբացվի: Նրա մերժումը կարող է սպառնալիքի տակ դնել ողջ գործընթացը եւ բոլոր ջանքերը, որ գործադրվել են այս ընթացքում»,-ասել է թուրք փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---