Հայ-թուրքական հարաբերությունները վտանգում են հայ ազգի գոյությունը

PanARMENIAN.Net - «Հայ կամավորականների միություն» ազգային - քաղաքական նախաձեռնությունն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունները արեւմուտքի ակտիվ մասնակցությամբ թեւակոխել են որակապես նոր փուլ` փոխելով ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ վտանգի ենթարկելով հայ ժողովրդի գոյությունը:



Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթղթերի հրապարակումը ԼՂՀ անկախության տարելիցի օրից երկու օր առաջ եւ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից 2009թ.-ի ապրիլի 22-ին հանդիսանում է նոր մարտահրավեր, որն ուղղված է համայն աշխարհի հայության դեմ:



«Հայ կամավորականների միությունը» գտնում է, որ արձանագրությունների հրապարակումը վկայում է նրա մասին, որ «Հայկական հարցը» լուծվելու է հօգուտ Թուրքիայի, մասնավորապես փաստաթղթում կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանը հաստատելով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ կճանաչի նրա ներկա բաժանարար գիծը որպես սահման եւ դրանով իսկ կհրաժարվի պատմական հայրենիքից:



Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է տարածքային ամբողջականության եւ սահմանների անփոփոխության սկզբունքները` դրանով իսկ հաստատուվ, որ Արցախի հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին հարցը եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբոջղականությունը:



Ինչպես պնդում է «Հայ կամավորականների միությունը», ՀՀ նախագահը կրկին զոհաբերում է Հայաստանի շահերը` լինելով գերտերությունների կամակատարը:



«Հայ կամավորականների միություն» ազգային - քաղաքական նախաձեռնությունը կոչ է անում իր հայրենակիցներին կանգնեցնել ներկա գործընթացը, ինչը թույլ կտա ամրագրել դիվանագիտական դաշտում Արցախյան պատերազմի հաղթանակը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---