Հայաստանը պետք է հետեւողական եւ սկզբունքային լինի Ջավախքի հարցում 1 սեպտեմբերի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք էլուրջջանքեր գործադրի վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույցտալու համար: Ջավախքինկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը բովանդակային առումով պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Այդ մասին, ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ու ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի բացմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:«Ես համարում ե, որ այս դեպքում ինտեգրումը պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը եւ ավելացրել, որ այս բոլոր հարցերում Հայաստանը պետք է լինի նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |