Դավուդօղլուն տեղեկացրել է Լավրովին ու Ֆասիեին հայ-թուրքական գործընթացի մասին 1 սեպտեմբերի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն հեռախոսով տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայ-թուրքական գործընթացի մասին: Ահմեդ Դավուդօղլուն խնդրել է նաեւ Լավրովին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` նպաստելու համար կայուն խաղաղության ու կայունության հաստատմանը Կովկասում: Դրանից մեկ օր առաջ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ եւ պատմել է նրան Երեւանի եւ Անկարայի միջեւ ստորագրված երկու արձանագրությունների մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |