Թուրքիան ամենից շատ մանյովրելու է Հայաստանի հետ համաձայնագրերի փոխանակման փուլում 1 սեպտեմբերի 2009 - 23:21 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի ոչ միայն Թուրքիայի կողմից Արցախի խնդրի շահարկման պատճառով, այլեւ թուրքական էլիտայի ներսում տիրող ճգնաժամի պատճառով, որը ծագել է իշխանության եւ ընդդիմության միջեւ պայքարի արդյունքում: «Վերջիվերջո Թուրքիան այսօր գտնվում է այնպիսի գործընթացում, որից սպասելիքներն ինքնին Թուրքիայում անկանխատեսելի են», - ասյօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Եվրոպական ինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:Ըստ Բեքարյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերն իրար նկատմամբ մեծ անվստահություն ունեն: «Մեծ տարբերություն կա այս երկու երկրների միջեւ, քանի որ այսօր միջազգային հանրության կողմից Հայաստանը դիտարկվում է որպես ավելի կանխատեսելի երկիր, քան Թուրքիան», - հավելել է Բեքարյանը: Բեքարյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը ենթաբաժանվում է մի քանի փուլերի. առաջինը տեւում է վեց շաբաթ, որից հետո կստորագրվի փաստաթուղթ, այնուհետեւ հաջորդում է երկու երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթերի վավերացման փուլը, որտեղ ժամկետները հստակեցված չեն: «Հենց այս փուլում է Թուրքիան մանյովրելու ամենից շատ», - նշեց Բեքարյանը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիան չի կարող հասնել հաջողության մանյովրելու արդյունքում, եթե տարածաշրջանում չծագի ֆորս-մաժորային իրավիճակ: PanARMENIAN.Net - ի թղթակցի այն հարցին, թե ինչը պատճառ հանդիսացավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ արձանագրությունների ստորագրման համար, եթե մինչ այդ գնում էին խոսակցություններ այն մասին, որ բանակցությունները մտել են փակուղի, Բեքարյանը պատասխանեց, որ գործընթացի վրա միջազգային ճնշում է գործադրվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |