Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացու վայրագ սպանություն 2 սեպտեմբերի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում հետաքննվում է Հայաստանի քաղաքացու սպանությունը, որի դիակը նախօրեին հայտնաբերվել է Նախիմովի փողոցում: Ենթադրվում է, որ տղամարդը մահացել է դանակի բազմակի հարվածների արդյունքում: Դիակը գտնվել է մոտ 22:45-ին Նախիմովի փողոցի թիվ 1 տան մոտ: Մարդասպանը ոչ միայն կտրել է զոհի կոկորդը, այլ նաեւ եւս մի քանի հարված է հասցրել մարմնին: Դանակը հանցագործության վայրում չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 1 մասի 105 հոդվածով` կանխամտածված սպանություն, գործը քննվում է, հաղորդում է «ԲալտԻնֆոն»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |