Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ-ին անկախության տոնի առթիվ 2 սեպտեմբերի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` անկախության հռչակման 18-ամյակի առթիվ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: «Այսօր յուրաքանչյուրս կիսում է Արցախի մեր ազատատենչ քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր սեպտեմբերի 2-ին նշում են իրենց գլխավոր պետական տոնը` Անկախության օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Դեռեւս 18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը, իսկ այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է` կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով: «Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր, եւ հպարտության այս պահին մենք գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջեւ, որոնց արյամբ ու զրկանքներով նվաճվեցին Արցախի անկոտրում ժողովրդի ազատությունն ու անկախությունը»,- նշվում է ուղերձում: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հայրենակիցներին մաղթել է խաղաղություն, բարօրություն եւ ամենայն բարիք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |