ՀՀ վարչապետը հանդիպել է հայ դիվանագետների հետ 2 սեպտեմբերի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանըմասնակցելէ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Դիմելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքներին: Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ: Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը եւ այլն: Գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանզի մենք չենք կարող ժամանակակից աշխարհում աշխատել հին գործիքախմբով: «Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը կառուցված է այդ իրողությունները հաշվի առնելով: Այս առումով կարեւորվել է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը, արժեթղթերի շուկայի կայացումն ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը: Նշված նպատակներին հասնելու համար համագործակցությունը դիվանագիտական կորպուսի հետ պետք է լինի հնարավորինս սերտ: Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին: Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանընշել է, որ արդյունավետ արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացումը փոխկապակցված է, ու որ սպասում է նոր առաջարկների ու նախաձեռնությունների: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |