Էդվարդ Նալբանդյան. Օգոստոսի 31-ին հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր աստիճանի հասան 2 սեպտեմբերի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր աստիճանի հասան: Մեկ տարի առաջ փոխհարաբերություններում սկսվեց որակական նոր փուլ, եւ չնայած խոչընդոտներին ու դժվարություններին, Երեւանն ու Անկարան կարողացան քաղաքական կամք դրսեւորել առաջ ընթանալու համար: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ողջ աշխարհը ողջունում է այս քայլը: Աշխարհի գերտերությունները կոչ արեցին կողմերին առաջ ընթանալ, հարգել ձեռք բերած պայմանավորվածությունները եւ կատարել դրանք սեղմ ժամկետներում: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջ ընթանալ, քանի որ այս գործընթացին սատարում է ողջ աշխարհը»,- նշեց Նալբանդյանը: Միեւնույն ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ չնայած այն բանին, որ Երեւանի ու Անկարայի հարաբերությունները կարեւոր աստիճանի են հասել, այնուամենայնիվ, գործընթացը քրտնաջան աշխատանք է պահանջում: «Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը ու կատարել ձեռք բերած պայմանավորվածությունները: Սակայն արդյոք կկարողանան կողմերը հարգել այդ պայմանավորվածությունները, ցույց կտա ժամանակը: Ողջ աշխարհը նրանցից այդ է սպասում»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե հայ-թուրքական գործընթացում կողմերը համաձայնության գան, ապա դա կհանձնվի հասարակության քննարկմանը: «Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի հետ հավերժ թշնամությունն իր շահերից չի բխում»,- ընդգծեց նախարարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |