ԼՂՀ -ին հաջողվեց հաղթահարել դժվարությունները համեմատաբար սեղմ ժամկետներում 2 սեպտեմբերի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Արցախի հայությունը մեր ժողովրդի հնագույն պատմության մեջ բացեց նոր էջ` ամուր կանգնելով ազատ եւ անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետության կերտման դժվարին եւ պատվաբեր ճանապարհին: Սույնն ասվում է Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կատարած ուղերձում: «Իր կերտման առաջին իսկ օրերից մեր Հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարագույն խնդիրներ եւ առաջին հերթին պաշտպանել իր անկախությունն ու բնակչության անվտանգությունը: Մայր Հայաստանի եւ սփյուռքի աջակցությամբ Արցախին հաջողվեց պատվով իրականացնել այդ առաքելությունը` պահպանելով պետականությունն ու անկախությունը եւ էլ ավելի ամրապնդելով սեփական անվտանգությունը: Դա հնարավոր եղավ հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնության շնորհիվ: Բազմաթիվ հայորդիներ զոհեցին իրենց կյանքը հանուն Հայրենիքի պաշտպանության: Հավիտենական փառք ու պատիվ նրանց: Պատերազմից հետո Արցախի առաջ կանգնեցին նոր մարտահրավերներ, այս անգամ արդեն տնտեսական ճակատում: Հարկավոր էր վերականգնել քայքայված տնտեսությունը եւ ստեղծել ամուր հիմքեր պետության հետագա զարգացման համար: Համայն հայության արարող կամքի, ապագայի նկատմամբ լավատեսության եւ արցախցիների անսպառ էներգիայի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվեց հաղթահարել այդ ամենը համեմատաբար սեղմ ժամկետներում», - նշել է ԼՂՀ ղեկավարը:Նա նաեւ նշել է, որ այսօր Հանրապետությունը կայուն զարգանում է, արձանագրվում է աճ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բարձրանում է բնակչության կենսամակարդակը: «Մեր Հանրապետությունում գործում է ժողովրդավարական համակարգ, որը համապատասխանում է միջազգային նորմերին եւ չափանիշներին: Արցախը հանդիսանում է տարածաշրջանի կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը, իսկ նրա միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է: Մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգության գլխավոր երաշխիքը` ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի վիճակի է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգությանը` ուղղված մեր անկախության եւ անվտանգության դեմ: Սակայն անելիքներ դեռ շատ կան եւ մենք պետք է ամենօրյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքով լուծենք այն խնդիրները, որոնք կանգնած են մեր պետության առաջ եւ անշեղ ամրացնենք սեփական երկիրը: Իր զարգացման եւ պետականության կառուցման ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջնորդվել է հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու եւ խաղաղ համակեցության մեջ լինելու սկզբունքով: Մենք համոզված ենք, որ ցանկացած վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ուղիղ եւ անկեղծ երկխոսության միջոցով: Միեւնույն ժամանակ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության նույնիսկ աննշան թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները վիճարկման ենթակա չեն: Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի կապակցությամբ եւ մաղթում եմ խաղաղություն, քաջ առողջություն եւ ամենայն բարիք», - ասել է Բակո Սահակյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |