Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրություններում խոսք անգամ չկա Կարսի պայմանագրի մասին 2 սեպտեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններում հստակ ասվում է, որ կողմերը հարգում են միջազգային նորմերն ու սկզբունքները: Արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին չի հիշատակվում, եւ պետք չէ այդ փաստաթղթերում փնտրել այն, ինչ չկա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է միջկառավարական հանձնաժողովին, ապա բազմիցս նշվել է, որ այն քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների բոլոր հարցերը: Նրա կազմի մեջ մտնելու են առանձին ենթահանձնաժողովներ, եւ նրանցից մեկը պատմական հարթության երկխոսության հիման վրա զբաղվելու է երկու երկրների միջեւ փոխվստահության վերականգնման հարցերով»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, բանակցություններում Հայոց ցեղասպանության փաստի քննարկման հարցը չի բարձրացվել եւ դրա մասին Արձանագրություններում չի հիշատակվում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |