Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե լինի երկրի ղեկավարության քաղաքական որոշումը 2 սեպտեմբերի 2009 - 22:20 AMT PanARMENIAN.Net - «Արձանագրությունների նախնական ստորագրմանը կհետեւի փաստաթղթերի ներքին քննարկումը, որի ժամանակ կբացահայտվի Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական ուժերի ու հասարակությունների կարծիքների ողջ ներկապնակը»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ Մելքոնյանի, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն բուռն կերպով քննադատում են կարգավորման գործընթացը` շահարկելով «եղբայրական Ադրբեջանի շահերի ոտնահարման» հարցը: Նա նաեւ նշել է, որ հաջորդ խթանը գործընթացին կհաղորդվի երկու երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո: Հայ թուրքագետը գտնում է, որ քաղաքական ուժերի դասավորությունը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի, իսկ քանակով չորրորդը քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունն է, պարզ մատնանշում է, որ թուրքական խորհրդարանը կողմ կարտահայտվի Հայաստանի հետ սահմանի բացմանը: «Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե լինի երկրի ղեկավարության քաղաքական որոշումը»,-ասել է Մելքոնյանը: Ըստ թուրքագետի, չի բացառվում իրադարձությունների զարգացում մեկ այլ ուղղությամբ, քանի որ, ինչպես հաղորդում են թուրքական վերլուծական շրջանակները, արդեն երեկ Թուրքիայի վարչապետ Էրդոփղանը խոստացել է ադրբեջանցի գործընկերներին, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը, այս փաստաղթերը չեն վավերացվի: «Արձանագրության մեջ չի նշվում վավերացման կոնկրետ ժամկետը, ինչաը վկայում է այն երկարացնելու հնարավորության մասին»,-ասել է Մելքոնյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |