Երեւանում անցնում է Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիայի խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Երեւանում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիայի18-րդ ամենամյա խորհրդաժողովը, որի գլխավոր նպատակն է «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը»: Խորհրդաժողովին մասնակցում են 150 ներկայացուցիչներ 28 երկրներից եւ տարբեր միջազգային կազմակերպություններից, մասնավորապես, սահմանադրական դատարանների ղեկավարներ ու ԿԸՀ-ների նախագահներ:



Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԸՀ-ն, Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ:



Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիան հիմնադրվել է 1991թ., մշտական գործող քարտուղարության նստավայրը Բուդապեշտում է: Ասոցիացիայում մեկ տարի նախագահում է այն երկրի ԿԸՀ-ի ղեկավարը, որտեղ կայանալու է հերթական խորհրդաժողովը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---