Հովիկ Աբրահամյան. Ընտրական համակարգը ժողովրդավարության կարեւորագույն ռեսուրսներից մեկն է 3 սեպտեմբերի 2009 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ ԱբրահամյանըմասնակցեցԵվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո: Պարոն Աբրահամյանը ելույթով հանդես եկավ համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում:Հարգելով եւ պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` մենք շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, ընդգծել է հայ խոսնակը:Հովիկ Աբրահամյանը կանգ է առել «Ընտրականիրավունքների դատական պաշտպանության» վրա, որն անդրադարձէմեր ժամանակներումընտրությունների հետկապված ամենաբարդհարցին: «Ոչ ոք չի ցանկանումպարտությունկրել ընտրություններում: Քաղաքականպայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները: Հենց այդպատճառով է, որ բոլորժողովրդավարական երկրները եկել են այդհարցերնանկախ դատականիշխանությանմիջոցով կարգավորելու լուծմանը: Չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը սուր քաղաքական մրցակցության մասին է: Եվ այդ պայմաններում միայն անկախ եւ ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Ամփոփելով իր ելույթը` ՀՀ ԱԺ խոսնակը համաժողովի մասնակիցներին հաջողություն եւ արգասաբեր աշխատանք է մաղթել: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |