Fruitfull Armenia-ն երկարացրեց Fruitfull-տաղանդի մրցանակաբաշխությանը մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետը

PanARMENIAN.Net - Fruitfull Armenia ընկերությունը երկարացրեց Fruitfull-տաղանդի մրցանակաբաշխությանը մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետը, որը հայտարարվել էր 40 օր` 2009թ. մայիսից մինչեւ 2009թ. հոկտեմբերի 16-ը: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնեց Fruitfull Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աննա Քրիստինե Շիրինյանը: Նրա խոսքերով, ընկերությունը արդեն ստացել է 57 աշխատանք եւ շուրջ 100 մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ, բացի այդ ընկերությունը ստացել էր բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր հայտերի ընդունման ժամկետը երկարացնելու խնդրանքով: «Հյուսիսային համալսարանների ուսանողները ամառային արձակուրդի մեջ են, այդ պատճառով մենք որոշեցինք երկարացնել հայտեր ներկայացնելու ժամկետները», - նշեց նա:



Իր հերթին, Fruitfull խմբի մամլո քարտուղար Գեւորգ Աբրամյանը ավելացրեց, որ մրցանակաբաշխության հայտարարման սկզբից ընկերության առաջ կանգնեցին երկու կարեւորագույն խնդիր` ընկերությունը իր վրա չի վերցնում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանման պարտականությունը եւ բացի այդ ընկերությունը պարտավորվում է Հայաստան հասցնել հաղթողին, որտեղ էլ նա գտնվի: Մրցանակաբաշխության հաղթողը կբերվի Հայաստան, նույնիսկ եթե նա Անտարկտիդայում բնակվի»,- հավատացրեց նա:



Մայիսի 7-ին Fruitfull Armenia ընկերությունը մրցանակաբաշխություն հայտարարեց նորարարությունների առաջարկներ 4 ոլորտներում` գյուղատնտեսական եւ ագրոարդյունաբերական արտադրական, մարքեթինգ առեւտուր, ֆինանսներ, ինֆրակառույց:



Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել18-30 տարեկան հայ երիտասարդության ներկայացուցիչները աշխարհի ցանկացած մասից: Մրցանակաբաշխության շրջանակներում նախատեսված է 21 մրցանակ, որտեղ գլխավոր անվանակարգը կլինի «Fruitfull Armenia Ոսկե մրցանակը», որի հաղթողը կստանա 3 մլն դրամ, ինչպես նաեւ նոութբուք:



Մնացած մասնակիցների համար նախատեսված է 3 մրցանակային անվանակարգ, որոնցից առաջինի հաղթողը կստանա 750 հազար դրամ եւ նոութբուք, երկրորդ տեղը` 300 հազար դրամ եւ նոութբուք, երրորդի համար` նոութբուք:



Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.fafarmenia.org կայքում:



Մրցանակաբաշխության կազմակերպիչն է Fruitfull Armenia ընկերությունը` «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Թիերաս դե Արմենիա» ՓԲԸ, «Հայաստան` միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, «Էյ Դի-Էֆ Շոպս» ՓԲԸ աջակցությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---