Հայաստանը պետք է միասնական հայեցակարգ մշակի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Արմենական» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում իր բողոքն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած գաղտնի բանակցությունների եւ դրանց հետեւած հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ:



Կազմակերպությունն իր համաձայնությունն է հայտնում սեպտեմբերի 1-ին ՀՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարության հետ, որտեղ մասնավորապես նշված է, որ «ՀՀ նախագահի կողմից նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, հարկավոր է սկսել քննարկումներ` ներհայկական հասարակական, քաղաքական, վերլուծական-գիտական, հանրային կարծիքն ուսումնասիրող կազմակերպությունների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավորություն կստեղծվի մշակել հայ-թուրքական հարաբերություններին ուղղված, կյանքում կիրառելի ընդհանուր հայեցակարգ»:



Արմենական կազմակերպությանը հանդիսանում է 1885 թվին ծնունդ առած Արմենական շարժման գաղափարակիրը եւ նրա ընդունած հայրենասիրական գաղափարախոսության միակ հետեւորդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---