Որքան Ռուսաստանը մոտ լինի Թուրքիային, այնքան արագ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը ազդում է հայ-թուրքական փոխհարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: «Որքան Ռուսաստանը մոտ լինի Թուրքիային, այնքան արագ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մոսկվան դեմ չէ, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի»,- նկատել է հայ դիվանագետը: Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---