Մարատ Հակոբյան. Հայ ժողովուրդը պետք է համախմբվի 3 սեպտեմբերի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Շատ ափսոս, որ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը անձնական PR-ի նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց քաղաքական տեսաբան, Analitika.at.ua ՏՎԿ-ի ղեկավար Մարատ Հակոբյանը: «Քաղաքական գործիչները, որոնք շնորհիվ հայ ընտրողի իմաստության, իշխանության մեջ չեն գտնվում, փորձում են սեւացնել հայկական դիվանագիտության ձեռքբերումները: Տարօրինակ կերպով հայկական ընդդիմության տրամադրությունները համընկնում են Ադրբեջանի իշխանությունների կարծիքի հետ, որոնք ուզում են Հայաստանը տեսնել փակուղում: Հիմա, երբ Պաշտոնական Երեւանը լուրջ քայլեր է ձեռնարկում շրջափակումից ելնելու համար, ժամանակը չէ վարել քաղաքական խաղեր: Այսպիսի պատասխանատու պահին ողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի` մեր ուժը միասնության մեջ է»,- ընդգծեց Հակոբյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |