Սեպտեմբերին Հայաստանում կանցնի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը 3 սեպտեմբերի 2009 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կմեկնարկի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի, այս տարի փառատոնին մասնակցելու 224 հայտ է ներկայացվել, որոնցից ժյուրին ընտրել է միայն 135-ը: Այդ մասին Ռ.Գեւորգյանցը ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում: Գեւորգյանցը մտահոգություն է հայտնել այս տարի փառատոնին ներկայացված երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստների ստեղծած գեղարվեստական ֆիլմերի ցածր մակարդակի վերաբերյալ: «Երիտասարդների գեղարվեստական կինոժապավենների ցածր որակի պատճառը նրանց գրական աղքատ պաշարն է: Չէ որ դրամատուրգիան եւ ռեժիսուրան պետք է հիմնվեն հարուստ գրական հիմքի վրա, որը պետք է ունենա յուրաքանչյուր կինեմատոգրաֆիստ»,-ասել է Գեւորգյանցը: «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը կանցնի սեպտեմբերի 26-30-ը: ՀՀ Ազգային կինոկենտրոնում վերանորոգման պատճառով, ցուցադրությունները կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |