«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր U-Profy եւ U-Boss վարկային քարտերը

PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտեր, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: U-Profy վարկային քարտը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի եւ այն անհատների համար, որոնք իրենց աշխատավարձը ստանում են «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտով: Քարտի հիմնական առավելությունը մինչեւ աշխատավարձի եռապատիկը, բայց ոչ ավելի քան 1 100 000 դրամը, վարկային գումար ստանալու հնարավորությունն է: Քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ: Վարկի ժամկետը կազմում է մինչեւ 36 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20-24%:



U-Boss վարկային քարտը նախատեսված է կազմակերպությունների ղեկավարների ու հիմնադիրների համար, կարող է օգտագործվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Վարկի չափը կազմում է մինչեւ 10 հազար դոլար կամ եվրո մինչեւ 36 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20-24%:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---