Հայաստանն ու Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել 170 մլն յենի գյուղտեխնիկայի գնման մասին 4 սեպտեմբերի 2009 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ճապոնիան դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել 170 մլն յենի (1,5 մլն դոլար) գյուղտեխնիկայի գնման մասին, որը նախատեսված է անապահով հայ գյուղացիների համար, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, իսկ ճապոնական կողմից` ՀՀ-ում եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Միսակի Իկեգաման: Հատկացված միջոցներով, ըստ Ալավերդյանի, ձեռք կբերվի 5 կոմբայն ու 30 տրակտոր: Իր կողմից Իկեգաման ասել է, որ Ճապոնիան պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանին, իսկ վարկային միջոցները կօգնեն Հայաստանին ավելացնել սննդամթերքով ապահովվածության աստիճանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |