«Ամառային ներշնչանք» նախագծի միջոցառումներն ավարտվեցին Տավուշի մարզի այցելությամբ 4 սեպտեմբերի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում եզրափակիչ այցով եղավ Տավուշի մարզում«Ամառային ներշնչանք» նախագծինպատակըՀայաստանի մարզերում երիտասարդ տաղանդների բացահայտումն էր եւ խրախուսումը: Տաղանդաշատ եւ օժտված երեխաները մեզ հետ կիսեցին իրենց ստեղծագործության եւ գեղարվեստական երեւակայության հրաշալի արգասիքը: Երգը, պարը, դրամատիկ, նկարչական, լուսանկարչական, ասեղնագործական եւ այլ ոճերի աշխատանքները` բոլորը թեմատիկորեն կապված էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ամառային ներշնչանք» նախաձեռնությունը մեզնից յուրաքանչյուրին ապացուցեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Մեր երեխաները դաստիարակվել են արվեստով եւ արհեստով եւ ստեղծագործելն արդեն նրանց արյան մեջ է, ինչն էլ բացահայտվեց մարզեր կատարած մեր այցերի ժամանակ: Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը եւ պետք է օգնենք նրանց ունենալու լուսավոր ապագա»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տավուշում կազմակերպված միջոցառումները եզրափակում են Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում անցկացված ցուցահանդես-մրցույթները, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի երեխաներին խոստանում է ուրախության նորանոր պահեր մոտ ապագայում եւս: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա |