ՀԲԸՄ մեծ ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 4 սեպտեմբերի 2009 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը:Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին: Պերճ Սեդրակյանի խոսքով, Հայկական բարեգործական ընդհանուր միության Միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ եւ մեծ ուշադրությամբ հետեւում է գործընթացին: Նա ասել է, որ Բարեգործականը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները եւ կարեւորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |