Սերժ Սարգսյանը առանձնահատուկ նշանակություն է տալիս ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությանը 4 սեպտեմբերի 2009 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:Շնորհավորելով դիվանագետին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի առաքելությանը Հայաստանում: Նորանշանակ դեսպանին մաղթելով արգասաբեր աշխատանք` երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից: Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ դեսպանի պաշտոնում իր լավագույն ջանքերը կներդնի հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության համակողմանի զարգացման համար եւ նշել, որ անձամբ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ: Դիվանագետը նաեւ նշել է, որ արդեն իսկ որոշակի մտահղացումներ ու ծրագրեր ունի եւ վստահեցրել, որ իր ամբողջ փորձն ու գիտելիքները կներդնի ոչ միայն շարունակելու, այլեւ նոր ուղղություններով համալրելու հայ-ռուսական ավանդական համագործակցությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |