Ջավախքցի ու արցախցի ուսանողները ուսման համար կվճարեն այնքան, որքան ՀՀ քաղաքացիները 4 սեպտեմբերի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ փոխխոսնակ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» - «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Հեղինակն առաջարկում է օրենքները լրացնել դրույթով, որը սահմանում է. «Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող` ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Օրինագծի նկատմամբ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ մինչ օրինագծի ԱԺ լիագումար նիստում քննարկումը, օրինագծի հեղինակը ներկայացնի վիճակագրություն: Առաջարկն ընդունելի էր օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանի համար: Այս օրինագիծը -ս կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |