Ղրիմում անցնում է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովը 5 սեպտեմբերի 2009 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սկսվել է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել գիտաժողովի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Դավթյանը, համաժողովին մասնակցում են գիտնականներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից ու Հայաստանից: Գիտաժողովի կազմակերպիչն են Ուկրաինայի Հայերի միությանը կից Հայագիտության կենտրոնը, Ղրիմի հայկական ընկերակցությունը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի աջակցությամբ: Գիտաժողովն աշխատանքը կավարտի սեպտեմբերի 6-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |