Լեւոն Արոնյանն անհաջող է մեկնարկել Բիլաբոյի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում 7 սեպտեմբերի 2009 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Լեւոն Արոնյանն անհաջող է մեկնարկել (2773) Բիլաբոյի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, սեւերով զիջելով ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին (2733): Հանդիպումն ավարտվեց պարտիայի 52-րդ քայլում: Ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը (2722) եւ իսպանացի Ալեքսեյ Շիրովը (2730) խաղաղ դաշն կնքեցին պարտիայի 26-րդ քայլում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին մեկնարկած «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչին մասնակցում են բոլոր չորս վերոնշյալ շախմատիստները: Իսկ Լ.Արոնյանը մասնակցում է մարցաշարին անսպասելիորեն իր թեկնածությունը հանած Վեսելին Տոպալովի փոխարեն, որը նախապատրաստվում է Վիշվանաթան Անանդի դեմ շախմատի թագի համար կայանալիք պայքարին: Ժամանակի հսկողություն` 1 ժամ 30 րոպե 40 քայլի համար եւ 60 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար, 41-րդ քայլից սկսած: Խաղի օրերը` սեպտեմբերի 6-8, 10-12: Հանգստյան օր` սեպտեմբերի 9-ը: Փակման արարողությունն ու պարգեւատրումը տեղի կունենան սեպտեմբերի 12-ին, վերջին պարտիայի ավարտից անմիջապես հետո: 2-րդ փուլում Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի դեմ, իսկ Գրիշչուկը ուժերը կչափի Շիրովի հետ: 1-ին փուլի դասավորությունը. Գրիշչուկ-3, Կարյակին-1, Արոնյան-0: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |