Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնությունում 7 սեպտեմբերի 2009 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շախմատի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության 5-րդ փուլում տարավ իր առաջին հաղթանակը, նվազագույն 2,5-1,5 հաշվով առաջ անցնելով մրցաշարի առաջատար` Վրաստանի հավաքականից: Հայաստանից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Մկրտչյանը հաղթեց Լեյլա Ջավախիշվիլիին, իսկ Գալոյանն առաջ անցավ Սոփիկո Խուխաշվիլիից: Նելլի Աղինյանն, իր հերթին, խաղաղ դաշն կնքեց Մայա Լոմինեիշվիլիի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը, որը հանդես է գալիս հայկական հավաքականի առաջին խաղատախտակին, իր 4-րդ պարտությունը կրեց` զիջելով Նանա Ձագնիձեին: Առաջին չորս փուլերում հայ շախմատիստուհիներն երկու անգամ պարտություն են կրել խոշոր հաշվով` սկզբից ԱՄՆ հավաքականի հետ խաղում` 3,5:0,5 հաշվով, հետո` Չինաստանի առաջին հավաքականի հետ խաղում նույն հաշվով, եւ երկու անգամ ոչ ոքի են գրանցել Ռուսաստանի ու Հնդկաստանի հավաքականների հետ: Առաջին հաղթանակից հետո հայ շախմատիստուհիները 4 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին 9-րդ տեղից անցան 7-րդ տեղը: Օգտվելով Վրաստանի հավաքականի անհաջող ելույթից` մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Լեհաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց հնդիկներին: Աշխարհի առաջնության 7-րդ փուլում հայ շախմատիստուհիները կհանդիպեն մրցաշարի առաջտար Լեհաստանի հավաքականի հետ: 5-րդ փուլի արդյունքները. Չինաստան 2-ԱՄՆ` 2,5:1,5 Ուկրաինա-Վիետնամ` 3,5:0,5 Հնդկաստան-Լեհաստան` 1:3 Հայաստան-Վրաստան` 2,5:1,5 Ռուսաստան-Չինաստան` 1`2:2: Մրցաշարային դասավորությունը 5-րդ փուլից հետո. Լեհաստան` 9 միավոր Չինաստան 1`7 միավոր Վրաստան` 7 միավոր Ուկրաինա` 6 միավոր Ռուսաստան` 5 միավոր Չինաստան 2` 5 միավոր Հայաստան` 4 միավոր ԱՄՆ`3 միավոր Հնդկաստան` 3 միավոր Վիետնամ` 1 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |