Լրացավ «One Gallery» պատկերասրահի գործունեության մեկ տարին 7 սեպտեմբերի 2009 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Լրացավ «One Gallery» պատկերասրահի գործունեության մեկ տարին: Առաջին տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին պատկերասրահում բացվել է շուրջ 20 հայ ժամանակակից աբստրակցիոնիստ նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսը: «Մասնակիցներ ընտրելիս որոշվեց ներկայացնել Հայաստանում ապրող եւ ստեղծագործող նկարիչներին, որոնց անունները հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս»,-ասել է պատկերասրահի տիրուհին` Արմինե Անտիկյանը: Նա նաեւ հավելել է, որ գոյության մեկ տարում մեծ աշխատանք է կատարվել: Կազմակերպվել է 15 ցուցահանդես, հանդիպումներ արվեստագետների հետ` Արվեստագետների միջազգային ասոցիացիայի հայկական ներկայացուցչության հետ համատեղ, անց են կացվել ցուցահանդեսներ ու համերգներ ՀՀ Ազգային ժողովի այգում: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա Ա.Անտիկյանը նշել է, որ նախատեսվում է համագործակցություն սկսել թուրքական պատկերասրահի հետ եւ Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ հիմնել Տարածաշրջանային մշակութային կենտրոն: Կենտրոնը պարբերաբար կհավաքի արվեստի գործիչներին Հայաստանի գյուղերից մեկում, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |