Հայաստանն ու Սիրիան մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը 7 սեպտեմբերի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը Հայաստան է ժամանել խորացնելու համար երկկողմ համագործակցությունը, լրագրողներին է ասել Սիրիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը: Ըստ նրա, համագործակցության շրջանակները չեն սահմանափակվում միայն ապրանքների ներմուծմամբ ու արտահանմամբ, խոսքը գնում է նաեւ բանկային, գիտական ներուժի փոխանակման, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության ոլորտներում համագործակցության մասին: «Մի քանի տարի առաջ համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում թույլ էր զարգացած, այժմ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այն խորացնելու համար»,-ասել է նա: Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Սիրիայի միջեւ կազմել է շուրջ 6 մլն դոլար, իսկ հանձնաժողովի աշխատանքը միտված է այդ ցուցանիշի ավելացմանը: Միեւնույն ժամանակ Ետալեանը նշել է, որ Սիրիան շահագրգիռ է խորացնել համագործակցությունը առեւտրի ոլորտում: Բացի այդ, Ետալեանը հավելել է, որ Սիրիայում շուրջ 100 000 հայ է բնակվում, եւ այդ համատեքստում կարեւորվում է հումանիտար համագործակցությունը, այս փուլում այդ ուղղությամբ շատ հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք կզբաղվեն այդ հարցերով: Երեւանում մեկնարկել է հայ-սիրիական երկկողմ տնտեսական, արդյունաբերական եւ գիտահետազոտական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր, ձեւավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ստորագրվել է շուրջ 40 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է: Նիստի շրջանակներում կողմերը կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում նոր ոլորտներում, մասնավորապես, հումանիտար ոլորտում համագործակցության մասին: Նիստի արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն, որոնք վերաբերում են համագործակցության զարգացմանը առեւտրատնտեսական ոլորտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |