Հայ-թուրքական արձանագրություններում շատ չբացված փակագծեր կան 7 սեպտեմբերի 2009 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Չնայած Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություներում նշված ժամկետներին, պարզ է, որ այս գործընթացը տեւական բանակցությունների նոր շղթայի սկիզբն է միայն: Թուրքիան բոլոր առիթներն ունի երկրի խորհրդարանում այս փաստաթղթերի վավերացումը ձգձգելու եւ սառեցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Անկարայի նման քաղաքականությունը լիովին բխում է նրա շահերից: Ճիշտ է, Արձանագրություններում հստակ չի ասվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հակամարտության եւ Կարսի պայմանագրի մասին, սակայն այնտեղ ասվում է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման մասին: Բացի այդ, այս փաստաթղթերով կողմերը հայտարարում են սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու պատրաստակամության մասին, որով հաստատվում է Կարսի պայմանագիրը»,-ասել է նա: Քանդահարյանն ընդգծել է, որ կողմերը համաձայնվել են պայմանավորվածությունները կատարել 6 շաբաթվա ընթացքում: Այդ ժամկետը սպառվում է հոկտեմբերի 13-ին, Կարսի պայմանագրի ստորագրման օրը: «Արձանագրություններում շատ չբացված փակագծեր կան: Սակայն մեզ համար ամենակարեւորն այն է, որ Թուրքիան չկարողանա պառակտել հայ ժողովրդին: Մենք այժմ մի նոր փուլ են ոտնակոխել, որն ընթանում է Թուրքիայի թելադրած կանոններով: Այսօր ինչպես երբեք անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել»,-ասել է Քանդահարյանը: Նրա խոսքերով, զգոնությունն առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի գործը չնկերկայացվի այնպես, թե իբր Հայաստանը կողմ է, իսկ հայկական Սփյուռքը դեմ է այս գործընթացին եւ այս փաստաթղթերին: «ի վերջո, չի կարելի մոռանալ, որ Թուրքիայի գործողությունները ավելի շատ ուղղված են իմիտացիոն քաղաքականության ապահովմանը, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հավանաբար, Անկարան ինքը կձախողի այս փուլը, որը թվացյալ հաշտեցման է տանում: Հայկական կողմն իր հերթին պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց իր նախապայմաններից»,-ասել է «Ազդակի» գլխավոր խմբագիրը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |