ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀՐԱՄԱՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՆԱՅՊԵՐՆԵՐԻ ՍԱԴՐԻՉ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան զինվորականները, հրաման են ստացել չպատասխանել ադրբեջանական սնայպերների սադրիչ կրակոցներին: Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւի հայտարարությունը` ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին, Օհանյանը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ԼՂՀ պաշտպանության բանակը արժանավոր պատասխան կտա թշնամուն: «Եթե հակառակորդը փորձի առաջ շարժվել թեկուզ մեկ քայլ, նա կհասկանա, թե ինչ է նշանակում ղարաբաղյան բանակի ուժը»,- հայտարարել է նա: Նախարարի խոսքերով` եթե Բաքվի իշխանությունները իրոք հավատային, որ կարող են հակամարտությունը լուծել ռազմական մեթոդներով, ապա նրանք անմիջապես սկսել էին նոր պատերազմ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---