ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՑՐԵԼ Է ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ15 ապրիլի 2002 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում սկսել է աշխատել ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող բնապահպանմանը նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Բաքու է մեկնել նաեւ 13 մարդուց կազմված հայկական պատվիրակությունը: Համաժողովն անց է կացվում «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցում, որի հարեւանությամբ մի քանի ադրբեջանական կուսակցությունների կողմից բողոքի պիկետ է կազմակերպվել հայ բնապահպանների ժամանման դեմ: Պիկետի մասնակիցները գոչել են հակահայկական լոզունգներ եւ պատասխանատվության կոչել նրանց, ովքեր հրավիրել են հայերին Բաքու: Այսօր առավոտյան ցույցի մասնակիցներին ոստիկանությունը ցրել է: Ընդհարման ընթացքում մի քանի ակտիվիստներ ծեծվել են եւ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ոստիկանները ձերբակալվածներին նստեցրել են մեքենաները եւ տարել դեպքի վայրից: Ձերբակալվածների թվում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ռադիկալ խմբավորման ղեկավար Ակիֆ Նաղին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա |