Ալեքսանդր Սոտնիչենկո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային 7 սեպտեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Իհարկե, Թուրքիան ցանկանում է ավելացնել իր դերը Կովկասում: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, տարածաշրջանում առաջնորդի դերին հավակնում են Ռուսաստանը եւ Թուրքիան, բայց քանի որ Մոսկվան դրանով ակտիվորեն չի զբաղվում, Անկարան օգտագործում է բոլոր հնարավորությունները: «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերսկսվեն, ապա դա կլինի Թուրքիայի հաղթանակը համաշխարհային մասշտաբով»,- ասել է Սոտնիչենկոն` նշելով, որ Անկարան դառնալու է այնպիսի մի հակամարտության խաղաղարար, որը երկար տարիներ չի կարողանում լուծել անգամ Ռուսաստանը:Դրա հետ մեկտեղ Սոտնիչենկոն նշել է, որ Անկարան Բաքու չէ եւ պետք չէ դրանց կապել: «Թեեւ ընդունվող որոշումները ձեռնտու չեն Ադրբեջանին, Թուրքիան նրան երբեք չի լքի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային»,- նկատել է վերլուծաբանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |