«Հայկական ընտրությունը» դեմ է Հայաստանի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչմանը 7 սեպտեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանի միջեւ գոյություն ունեցող բաժանման գիծը չի կարող հայ-թուրքական միջպետական սահման լինել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնման խմբի անդամ Արմեն Աղայանը:Աղայանն ընդգծել է, որ սկզբունքորեն կուսակցությունը դեմ չէ սահմանի վրա անցումային եւ անգամ մաքսային կետերին, սակայն, նրա խոսքով, կտրականապես անընդունելի է Հայաստանի կողմից պատմական հայկական տարածքների նկատմամբ Թուրքիայի գերիշխանության ճանաչումը: «Սահմանը պետք է բացի Թուրքիան, քանի որ նա էլ փակել է, եւ այդ ենթատքստում Հայաստանը պետք է միայն ապաշրջափակում պահանջի Թուրքիայից, ինչը բխում է միջազգային իրավունքից»,- նշել է Աղայանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Աղայանը հայտարարել է, որ «Հայկական ընտրություն» կուսակցության համար չեն կարող ընդունելի լինել Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչման մասին կետերը, այն է` «Կարսի պայմանագրի» անուղղակի վավերացումը: Աղայանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի կողմից կդադարեցվի, եթե մինչեւ հոկտեմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ առաջընթաց չարձանագրվի: «Արձանագրություններում չի խոսվում ԼՂՀ հիմնախնդրի մասին, սակայն այդ նախապայմանը դրվում է բանակցություններում, ինչի մասին վկայում են բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները եւ Ադրբեջանի հանգիստ արձագանքը»,- ընդգծել է Արմեն Աղայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |