Նիդեռլանդներում հուշարձան է կանգնեցվել հակաֆաշիստ հայերի դեմ 7 սեպտեմբերի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Նիդեռլանդների Հարավային Հոլանդիա նահանգի Միդլհարնիս քաղաքում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի նավահանգստում ֆաշիստների կողմից գնդակահարված յոթ հայ զինվորների հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Հուշարձանը հայ զինվորների անունով հուշաքար է, հայկական խաչքար եւ հուշատախտակ: Միջոցառումը սկսվել է օծման արարողությամբ, որից հետո ելույթներ են ունեցել քաղաքապետ Պ. Զեւենբերխենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը, նաեւ հոլանդահայ համայնքի ներկայացուցիչները: Հուշարձանի բացմանը ներկա են եղել պատերազմի վետերաններ, տեղական իշխանությունների, հայ համայնքի եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |