Հայաստանն ակտիվորեն կհամագործակցի Խորվաթիայի հետ եվրաինտեգրման եւ զբոսաշրջության ոլորտներում 7 սեպտեմբերի 2009 - 22:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ:Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Վելիկի Բրիյուն կղզում` տեղի Սպիտակ շքատանը, կայացել է Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանը, միջազգային օրակարգին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Շնորհակալություն հայտնելով Ստյեպան Մեսիչին` ջերմ ընդունելության համար, ՀՀ Նախագահը նշել է, որ Խորվաթիայի Նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացման ընթացքի մեջ են: Փոխգործակցության խորացմանը նպասատում է այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ չկա որեւէ բաց հարց, իսկ ժողովուրդների անցած պատմական ուղին շատ նման է: Կողմերը շեշտել են, որ երկուստեք առկա է քաղաքական կամք` ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու համար: Նախագահ Սարգսյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ իր գլխավորած պատվիրակության կազմում կան մեծ թվով գործարարներ, եւ վաղը կայանալիք գործարար համաժողովում կողմերը հնարավորություն կունենան քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող կոնկրետ նախագծեր, նախաձեռնություններ: Նախագահները քննարկել են մասնավորապես զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները` նշելով, որ այդ ուղղությամբ բավարար ռեսուրսներ կան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի մարզերից մեկը փոխգործակցություն սկսի Խորվաթիայի զբոսաշրջային առաջատար շրջաններից մեկի հետ, միաժամանակ հայ ուսանողները հնարավորություն կունենան այս բնագավառում մասնագիտանալու խորվաթական բուհերում: Կողմերը քննարկել են նաեւ գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Խորվաթիայի Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ համագործակցության խորացումն իր նպաստը կբերի բալկանյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների միջեւ կապերի ընդլայնմանը: Ընդգծելով, որ սա իր առաջին այցն է բալկանյան տարածաշրջան, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն նույն արժեհամակարգը, եւ անհրաժեշտ է օգտագործել այն մեծ ներուժը, որ առկա է երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ինչին մեծապես նպաստում են երկու երկրների նախագահների փոխադարձ այցերն այս տարվա ընթացքում: Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը ներկայացրել է անկախացումից հետո իր երկրի անցած ճանապարհը, Խորվաթիայի արտաքին քաղաքականության ներկա օրակարգը, տեղեկություն է տրամադրել Եվրամիության անդամակցության գործընթացի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ վաղը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվելու է եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ քաղաքական խորհրդատվություններին վերաբերող արձանագրություն, որը կարեւոր է տվյալ ուղղությամբ համագործակցությունը կայուն հիմքերի վրա դնելու համար: Ս. Սարգսյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը` ԵՄ տարբեր ձեւաչափերում ու նախաձեռնությունների շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են նաեւ միջազգային կառույցներում համաձայնեցված համագործակցության վերաբերյալ: ՀՀ նախագահը Խորվաթիայի գործընկերոջը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերջին զարգացումների եւ հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականի մասին, տեղեկություններ է հաղորդվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ: Խորվաթիայի նախագահը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ վստահություն հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հերթին կբերի տարծաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը: Երկու երկրների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը մշտական հիմունքներով կզբաղվի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմամբ եւ համագործակցության նոր ոլորտների խթանմամբ: Առանձնազրույցից հետո երկկողմ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |