Թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինը լրջորեն խարխլվել է

PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինը լրջորեն խարխլվել է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երեք կողմի է վերաբերում` Հայաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին: Ես չեմ բացառում, որ կա պայմանավորվածություն Բաքվի կողմից իրավիճակը չսրելու վերաբերյալ: Սակայն նույնիսկ եթե կա նման ներքին պայմանավորվածություն Անկարայի ու Բաքվի միջեւ, այնուամենայնիվ, այսօր շատ զգալի է ադրբեջանական հանրության հոգեբանական ճնշվածությունը»,-ասել է Հայկ Դեմոյանը:



Ըստ նրա, վերջին 17 տարում Բաքուն դիտարկել է Թուրքիային մեծ եղբոր դերում: Սակայն, ըստ Դեմոյանի, «21-րդ դերում «մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինն ուղղակի անընդունելի է, հատկապես այնպիսի երկրի համար, որը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---