Բելգիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի դեմ խաղը կարեւոր է բելգիական ֆուտբոլի ապագայի համար 8 սեպտեմբերի 2009 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հայտարարել է, որ իր թիմը պատրաստվում է հաղթել ՀՀ հավաքականին` ուշքի գալու համար Իսպանիայի թիմից կրած ջախջախիչ պարտությունից: Նրա խոսքերով, չնայած նրան, որ Բելգիայի հավաքականը դուրս մնաց փլեյ-օֆի ուղեգրերի համար մրցավազքից, նրա սաները կանեն հնարավորը սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում: «ՀՀ հավաքականի դեմ խաղը կարեւոր է բելգիական ֆուտբոլի ապագայի համար: Այս խաղում վատ արդյունքն անընդունելի է: Մենք պետք է մտածենք մեր հեղինակության մասին,-ասել է Վերկոտերենը:-Ես չեմ կարծում, որ «Անդերլեխտի» ու «Ստանդարտի» խաղացողների միջեւ կան ներքին տարաձայնություններ: Խաղացողները պարտավոր չեն լինել լավագույն ընկերներ, սակայն դաշտում պետք է պատրաստ լինեն սատարել միմյանց: Մեր խաղացողները բավական պրոֆեսիոնալ են, դա հասկանալու համար»,-մեջբերում է Վերկոտերենին goal.com-ը: Հիշեցնենք, որ 2010թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի 7 խաղերում Բելգիայի հավաքականը հավաքել է ընդամենը 7 միավոր եւ կորցրել է խմբից դուրս գալու բոլոր շանսերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |