Լարվածության նվազումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ շահավետ է ԱՄՆ-ին 8 սեպտեմբերի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ առաջ Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու եւ երկու երկրների միջեւ սահմանը բացելու մասին, որից հետո մեկնարկեց բանակցությունների շարքը` հին վեճերի լուծման համար: Անշուշտ, այս արձանագրությունները պետք է վավերացվեն Հայաստանում եւ Թուրքիայում: Իրադարձությունների այս շրջադարձը կնպաստի կայունացմանը տարածաշրջանում, ինչը բխում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերից, գրում է The Global Post-ը: «Սահմանի բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ կվերակողմնորոշի երկրի դիրքորոշումը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: ԱՄՆ-ն գտնում է, որ հարաբերությունների բարելավումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարող է դրական ազդեցություն ունենալ` մասնավորապես սեւծովյան տարածաշրջանի բազում «սաեռցված» հակամարտությունների վրա, որոնք սպառնում են ազգայնամոլության բռնկմամբ եւ նպաստում են տնտեսության անկմանը: «Ճանապարհային քարտեզում» ասվում է, որ միջազգային հանձնաժողովը կուսումնասիրի 1915թ. իրադարձությունները եւ դրանց հետեւանքները, որոնք փչացրեցին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերույթունները 100 տարով: Զարմանալի կլինի, եթե խումբը կարողանա լուծել այս հին խնդիրը, սակայն առավել զարմանալի կլինի, եթե լարվածության թուլացումը Երեւանի ու Անկարայի միջեւ ավարտվի ԱՄՆ Կոնգրեսում տեւական բանավեճով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ: Հաշվի առնելով տարածաշրջանային շահերը, Ամերիկային առավել շահավետ կլինի հետեւել տեւական երկկողմ հակամարտությանը, ներառյալ Իրանը, Ռուսաստանն ու էներգետիկ անվտանգությունը: Այս դեպքում ԱՄՆ-ն կկարողանա վերահսկել հայ-թուրքական հարաբերությունների «բեմահարթակը»: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հույսը կարող է դա իրական դարձնել: Գործընթացը արժանի է շարունակման եւ աջակցության Վաշինգտոնի կողմից»,-գրում է թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |